Եթե Ձեր պարտապան իրավաբանական անձը վերակազմակերպվում է

Իրավաբանական անձի վերակազմակերպման մասին (միաձուլում, միացում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում) որոշում ընդունած իրավաբանական անձի հիմնադիրները (մասնակիցները) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմինը, իսկ Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված դեպքերում (դատարանի վճռով կատարվող վերակազմակերպում)` արտաքին կառավարիչը, պարտավոր են այդ մասին գրավոր տեղեկացնել վերակազմակերպվող իրավաբանական անձի պարտատերերին:

Վերակազմակերպվող իրավաբանական անձի պարտատերն իրավունք ունի պահանջել պարտավորությունների կատարման լրացուցիչ երաշխիքներ կամ դադարեցնելու վերակազմակերպումը կամ վաղաժամկետ կատարելու պարտավորությունը, որով պարտապանը վերակազմակերպվող իրավաբանական անձն է, և հատուցելու վնասները:

Եթե բաժանիչ հաշվեկշիռը հնարավորություն չի տալիս որոշել վերակազմակերպված իրավաբանական անձի իրավահաջորդին, ապա նոր առաջացած իրավաբանական անձինք վերակազմակերպված իրավաբանական անձի պարտավորությունների համար նրա պարտատերերի առջև կրում են համապարտ պատասխանատվություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել