Որքա՞ն լայն է հարկային օրենսդրության շրջանակը

Հարկային օրենսդրության խախտումն առաջացնում է պատասխանատվություն`Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

Իսկ ո՞ր օրենքներն են կազմում հարկային օրենսդրություն: Հարկային օրենսդրությունը բաղկացած է Հարկերի մասին օրենքից և առանձին հարկատեսակների մասին օրենքներից:

Հայաստանի Հանրապետությունում հարկատեսակներն են`
ա) պետական հարկերը`
– շահութահարկ,
– եկամտային հարկ,
– ակցիզային հարկ,
– ավելացված արժեքի հարկ:

Օրենքով կարող են սահմանվել վերոհիշյալ հարկատեսակներին փոխարինող հաստատագրված վճարներ, շրջանառության հարկեր կամ արտոնագրային վճարներ.
բ) տեղական հարկերը,
– գույքահարկ,
– հողի հարկ,
– հյուրանոցային հարկ:
Այլ օրենքներով կարող են սահմանվել այլ տեղական հարկատեսակներ:

Իրավական ակտերը մեկնաբանվում են դրանցում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները: Հետևաբար, կարծում ենք, հարկատեսակներին փոխարինող հաստատագրված վճարների, արտոնագրային վճարների մասին օրենքները չեմ կարող հանդիսանալ հարկային օրենսդրություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել