Հնարավո՞ր է պահպանել ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքն այն վաճառելուց հետո

Գնորդը դառնում է ապրանքի սեփականատեր ապրանքի համար վճարելու պահից, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

Եթե առուվաճառքի պայմանագրով նախատեսված է, որ գնորդին հանձնված ապրանքի նկատմամբ վաճառողի սեփականության իրավունքը պահպանվում է մինչև ապրանքի համար վճարելը, գնորդն իրավունք չունի մինչև սեփականության իրավունքն իրեն անցնելն օտարել ապրանքը կամ այլ կերպ տնօրինել այն, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով կամ չի բխում ապրանքի նշանակությունից ևհատկություններից:

Այն դեպքում, երբ պայմանագրով նախատեսված ժամկետում հանձնված ապրանքի համար չի վճարվել, վաճառողն իրավունք ունի գնորդից պահանջել վերադարձնելու ապրանքը, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել