Արամ Ժ․-ին մեղադրանք է առաջադրվել քրոջը ֆիզիկական ցավ և մարմնական վնասվածքներ պատճառելու համար։
Նա գործադրել է ֆիզիկական ներգործություն՝ ձեոքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել քրոջ դեմքի և գլխի շրջանում՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Այս մասին Iravaban.net-ը տեղեկացավ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Գործը դատարան է ստացվել մարտի 10-ին և մակագրվել դատավոր Լուսինե Սեփխանյանին։
Արամ Ժ․-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։
Նշվում է, որ տղամարդը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, անհիմն վիճաբանել է քրոջ՝ Սուսաննա Ժ․-ի հետ, ֆիզիկական ցավ և մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ վերջինիս նկատմամբ գործադրել է ֆիզիկական ներգործություն՝ ձեռքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս դեմքի և գլխի շրջանում, պատճառելով՝ գլխի քունքա-ճակատային, քթի, աջ ու ձախ ստորակնակապճային շրջանների արյունազեղումների ձևով մարմնական վնասվածքներ։
Դատարանը վճռել է Արամ Ժ․-ին մեղավոր ճանաչել Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից) նախատեսված հանցանքում և դատապարտել ազատության սահմանափակման 6 ամիս ժամկետով:
Դատական ակտը հրապարակվել է ապրիլի 3-ին։
Ընտրված լուսանկարը նյութի հետ առնչություն չունի։