Նոր նշանակումներ՝ վարչապետի որոշմամբ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ նոր նշանակումներ են կատարվել:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով՝
Ներսես Տեր-Վարդանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ, Արթուր Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ և Արամ Բադալյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ»,- ասվում է որոշման մեջ։

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել