ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկովի հետ հանդիպմանը հաստատել է Ուկրաինայի հետ առանց նախապայմանների բանակցելու ռուսական կողմի պատրաստակամությունը, այս մասին լրագրողներին ասել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ТАСС լրատվական գործակալությունը։
Պեսկովը հիշեցրել․ «Պուտինն արդեն բազմիցս է խոսել այդ մասին»։
Ավելի վաղ ՌԴ նախագահն առաջարկել էր, մասնավորապես, ուկրաինական կողմի հետ երկկողմանի քննարկել քաղաքացիական օբյեկտներին չհարվածելու հարցը։