Էկվադորում 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ապրիլի 25-ին Էկվադորում 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Սեյսմոգրաֆները ցնցումներ են գրանցել Էսմերալդաս քաղաքից 21 կմ հյուսիս-արևելք, հայտնում է El Universo-ն:

Երկրաշարժը տեղի է ունեցել Խաղաղ օվկիանոսում՝ մոտ 35 կմ խորության վրա։ Այն զգացվել է երկրի մի քանի նահանգներում՝ Մանաբիում, Գուայասում, Լոս Ռիոսում, Էլ Օրոյում, Պիչինչայում, Սանտո Դոմինգո դե լոս Ցաչիլասում, Իմբաբուրայում, Չիմբորազոյում, Էսմերալդասում և Տունգուրահուայում։

Էկվադորի ռիսկերի կառավարման ծառայությունը հայտնել է, որ ցունամիի վտանգ չկա, քանի որ գործիքները չեն գրանցում ալիքային խանգարումներ:

Կոլումբիայի սահմանամերձ շրջաններում՝ Կալի և Պաստո քաղաքներում, երկրաշարժը զգացվել է բավական երկար ժամանակ։ Կոլումբիայի Երկրաբանական ծառայությունը սեյսմիկ իրադարձության ուժգնությունը գնահատել է մի փոքր ավելի ցածր՝ 5,4 բալ։

Նշվում է, որ կա 29 տուժած։ Իշխանությունները շարունակում են հետաքննությունը։

Էկվադորը գտնվում է Խաղաղ օվկիանոսի կրակի օղակում՝ մոլորակի ամենասեյսմիկ ակտիվ գոտիներից մեկում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել