Պուտինի և Թրամփի հատուկ բանագնաց Ուիթկոֆի հանդիպումը տևել է 3 ժամ

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Կրեմլում ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթկոֆին։ Սա երկու պաշտոնյաների չորրորդ հանդիպումն է այս տարվա փետրվարից ի վեր, գրում են լրատվամիջոցները։

ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ հանդիպումը կառուցողական և օգտակար էր։

«Զրույցը թույլ տվեց լրացուցիչ մոտեցնել դիրքորոշումները ոչ միայն Ուկրաինայի, այլև միջազգային այլ հարցերի շուրջ։ Երկխոսությունը շարունակվելու է տարբեր մակարդակներով։

Պուտինի և Ուիտկոֆի հանդիպմանը խոսվել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների վերսկսման հնարավորության մասին»,-նշել է նա։

Ռուսաստանյան լրատվամիջոցների համաձայն՝ բանակցություններից առաջ ամերիկացի պաշտոնյան ՌԴ ուղիղ ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրևի և նախագահ Պուտինի խորհրդական Յուրի Ուշակովի ուղեկցությամբ զբոսնել է Արբատով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել