Ինչպե՞ս պաշտպանվել հանցագործներից

Բոլոր ժամանակներում էլ վտանգ է եղել փողոցում, այգում և այլուր քայլելիս հանդիպել հանցագործների, որոնք կարող են մեծ վտանգ ներկայացնել անձի համար:

Ուստի առաջարկում ենք հետևել մեր որոշ խորհուրդներին, որոնք հնարավոր է կաջակցեն Ձեզ պաշտպանվել հանցագործներից:

Այսպես, կարևորագույն պաշտպանության միջոցներից առաջինը հնարավորինս շուտ հանցագործին նկատելն է, քանզի որքան վաղ անձը նկատի հանցագործին, այնքան նրանից պաշտպանվելու հնարավորությունը մեծ է դառնում:

Հիշեք՝ նույնիսկ ամենավտանգավոր հանցագործներից հնարավոր է պաշտպանվել, եթե անձը հանցագործին նկատել է ավելի վաղ, քան վերջինս է նկատել իրեն և ընտրել որպես զոհ:

Այժմ սովորենք նկատել:

Նկատելու համար նախ և առաջ անհրաժեշտ է սովորել լինել ուշադիր: Այս առումով ուշադիր լինել չի նշանակում, որ մարդ պետք է իր ուշադրությունը հնարավորինս կենտրոնացնի ինչ-որ առարկայի կամ երևույթի վրա: Մարդկանց մեծամասնությունը ուշադրությունը ընկալում է հենց այդպես: Մինչդեռ ուշադրությունը կարող է լինել ազատ և զբաղված:

Օրինակ. եթե փողոց անցնելիս մենք ուշադիր լինենք ավտոմեքենաներին, այդ պահին մենք չենք նկատի ուրիշ ոչինչ, բացի ավտոմեքենաներից

Որքան շատ է ուշադրությունը զբաղված, այնքան անձի մոտ քիչ է ազատ ուշադրությունը:

Եթե մենք ուշադրություն դարձնենք փողոցում քայլող մարդկանց, ապա դժվար չի լինի նկատել այն, որ մարդիկանց մոտավորապես 80%-ի ուշադրությունը զբաղված է իրենց մտքերով, որի պատճառով ազատ ուշադրությունը զբաղված է լինում:

Ասվածն առավել լավ պատկերացնելու համար ներկայացնենք օրինակ քննչական պրակտիկայից:

Քննիչը փնտրում էր կարևոր փաստաթուղթ կասկածյալի բնակարանում, որը մեծ կարևորություն ուներ քրեական գործի համար:

Փաստաթղթի խուզարկության ժամանակ այնքան էին կենտրոնացել բնակարանի ոչ հասանելի վայրերում փաստաթուղթը փնտրելու վրա, որ չէին նկատել այն, որ փաստաթուղթը դրված է բոլորի համար վառ տեսանելի սեղանի վրա:

Ի դեպ՝ քննիչը երկար ժամանակ նստած էր հենց այդ սեղանի շուրջ:

Ստացվում է՝ որքան ազատ է ուշադրությունը, այնքան անձն ավելին կարող է նկատել:

Այսպիսով, եթե չեք ուզում դառնալ ավազակային հարձակման, գողության կամ այլ հանցագործության տուժող, ապա կարևոր պաշտպանության միջոցներից է լինել ուշադիր վերոգրյալ եղանակով: Այն ժամանակ, երբ անձը նկատել է ենթադրյալ հանցագործին, նույնիսկ այդժամ պետք է լինել ուշադիր ազատ ուշադրությամբ, քանի որ հավանականությունը մեծ է, որ նման հանցագործները միայնակ չեն գործում:

Նշենք, որ ուշադրության կարևորությունը գիտակցելով հանցագործները հաճախ փորձում են շեղել իրենց զոհի ուշադրությունը, օրինակ՝ հարցնելով ժամը կամ ինչպես գնալ ինչ-որ մի վայր և այլն: Սովորենք նաև այդ հարցերի հնչողությունից զգալ հարցնողի մտադրությունների վերաբերյալ:

Եթե հարցադրումն իրականացնող անձը հանցագործ է, ապա նա այդ պահին գտնվում է հուզական բարձր վիճակում, վերջինիս պատճառով նրա ձայնը կամ պետք է հնչի շատ բարձր կամ հակառակը՝ ցածր: Ամեն դեպքում միջին բարձրությամբ շատ քիչ է հավանականությունը, որ հանցագործը կխոսի, իսկ եթե նույնիսկ խոսի, նշանակում է, որ նման հուզական վիճակում նա չի գտնվում, ինչը խոսում է հանցագործի՝ իր գործում պրոֆեսինալության մասին: Բոլոր դեպքերում պետք չէ վախենալ, քանզի նման պրոֆեսիոնալ հանցագործները, որպես կանոն, չեն գործում փողոցներում:

Մնում է լինեք ուշադիր ներկայում, ավելին՝ բաց մի թողեք ներկան, ապրեք ներկայում:

Ինչպես ասում էր իմաստուն Օշոն կյանքը միշտ ներկան է և ոչ մի վայրյան ավել, մնացածը ուղեղի պրոյեկցիան է:

Զարուհի Հարությունյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել