«Ե՛վ Թրամփը, և՛ Պուտինը ցանկանում են արդյունքի հասնել։ Այդ իսկ պատճառով նախապատրաստական աշխատանքներ են տարվում նրանց հանդիպման համար»,-այս մասին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ֆրանսիական Le Point ամսագրին տված հարցազրույցում։
Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարները հասկանում են երկխոսությունից հրաժարվելու անհեթեթությունը։
«Նրանց միավորում է ամենաբարդ հարցերը քննարկումների միջոցով լուծելու պատրաստակամությունը»,- ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։ Նշել է, որ Ջո Բայդենի վարչակազմում բացակայում էր այդ պատրաստակամությունը։