Եգիպտոսը թույլատրում է ռազմական դատավճիռների բողոքարկումը

Եգիպտոսի նախագահի պաշտոնակատար Ադլի Մանսուրը կիրակի օրը հրաման է արձակել բարձրագույն դատարան ստեղծելու մասին, որը կարող է ռազմական դատարանի դատավճիռների դեմ բողոքները լսել: Այս մասին հայտնում jurist.org կայքը:

Համաձայն Եգիպտոսի նոր սահմանադրության` քաղաքացիական անձինք կարող են քննվել ռազմական դատարաններում, եթե նրանց գործերը ներառում են զինծառայողների դեմ ուղղակի հարձակումներ կամ ռազմական սարքավորումների կիրառում: 2011 թվականից, երբ սկսվեց եգիպտական հեղարջումը, քաղաքացիական հազարավոր գործեր ուղարկվել են ռազմական դատարաններ:

Եգիպտոսի դատարանը կիրակի օրը արդարացրել է Ալ Ջազիրա հեռուստատեսության օպերատորին և 61 այլ մեղադրվողներին՝ 2013 թվականի հուլիսին ցույցերին մասնակցելու համար:  

Անցած շաբաթ Եգիպտոսը պառլամենտում քվեարկությունից հետո հայտարարեց նոր նախագահի ընտրությունների մասին: Վերջին 6 շաբաթների ընթացքում Եգիպտոսի կառավարությունը մեծ քայլ կատարեց Կառավարության բարեփոխումների իրականացման գործում՝ մշակելով նոր Սահմանադրություն: Վերջինս վավերացվել էր քվեարկողների 98 տոկոսի կողմից անցած ամիս:  Եգիպտացիները հունվարի 16-ին քվեարկել էին ռազմական ուժերին սատարող նոր սահմանադրության ընդունման համար:      

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել