Բաքվի դատարանը Էմին Գասիմզադեին դատապարտել է 15 տարվա ազատազրկման դավաճանության և Ադրբեջանի սահմանադրական կարգի դեմ ուղղված այլ հանցագործությունների համար, գրում են տեղի լրատվամիջոցները։
Գործի նյութերի համաձայն՝ դատապարտյալը Հայաստանին է փոխանցել Ադրբեջանի ինքնիշխանությանն ու պետական անվտանգությանը վնասող տեղեկատվություն, սոցիալական ցանցերում հակապետական կոչեր տեղադրել և ազգամիջյան վեճեր հրահրել։
Նշվում է, որ ադրբեջանցին մեղադրվում է նաև իր հետ սոցցանցերի միջոցով կապ հաստատածներին Շուշիից և այլ շրջաններից լուսանկարներ փոխանցելու համար։
Հարկ է նշել, որ Ադրբեջանում չկան անկախ լրատվամիջոցներ, որոնք կփոխանցեին Գասիմզադեի դիրքորոշումը առաջադրված մեղադրանքների վերաբերյալ։