Նախագահ Սերժ Սարգսյանը Արա Սահակյանին Ղրղզստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա ՍԱՀԱԿՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Ղրղզստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Աստանա)»,- նշված է հրամանագրում: