Մերի Գևորգյանին կփոխարինի Ծովինար Խաչատրյանը

Ծովինար Խաչատրյանը նշանակվել է Բարձրագույն դատական խորհրդի Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ։ Այս մասին լուրը Iravaban.net-ի հետ զրույցում հաստատեցին ԲԴԽ-ից։

Նշենք, որ այդ պաշտոնում էր Մերի Գևորգյանը։

Ծովինար Խաչատրյանը հանրային կապերի ոլորտում ունի 20 տարուց ավելի աշխատանքային փորձ։

Նա եղել է ԿԸՀ, ՄԻՊ, ՀՀ արդարադատության նախարարի, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի, ՀՀ ԱԺ նախագահի և մի շարք այլ գերատեսչությունների ղեկավարների մամուլի խոսնակը։

Գիտությունների թեկնածու է: Այժմ դասավանդում է Վ. Բրյուսովի անվան համալսարանում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել