Հայաստանի Հանրապետությունում տարիներ ի վեր գործում է Հարկադիր կատարման ծառայությունը, որը կոչված է ապահովել դատական ակտերի հարկադիր կատարումը։
«Բնականաբար եղել են և կան օրենսդրական ակտեր, որոնք կանոնակարգում են այդ մարմնի գործունեությունը և 2022-2026 թվականների դատաիրավական բարեփոխումների ծրագրով նախատեսվել է նաև ոլորտի հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները։ Առանցքային գործողություններից մեկն է կատարողական վարույթի մասին օրենքի ընդունումը, որն ավելի կհստակեցներ հարկադիր կատարողների կողմից իրականացվող կատարողական վարույթի հետ կապված առանձնահատկությունները, մեխանիզմենրը, նոր իրավակարգավորմներ կսահմանի, գործողները՝ ավելի կհստակեցնի»,-այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասաց փաստաբան Մարատ Ատովմյանը։
Փաստաբանի խոսքով՝ 2024 թվականին ընդունվել է «Կատարողական վարույթի մասին» օրենք և ըստ էության՝ նախկինում չի եղել համանման օրենք, այն նոր է:
Մանրամասները՝ տեսանյութում։