«Երևանը ապագայի ծրագրե՞ր ունի»․ Բայրամովի հայտարարությունը

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ուղղակի բանակցությունները Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության կարգավորման ամենաարդյունավետ միջոցն են, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

Նա նշել է, որ երկկողմ երկխոսությունն ավելի արդյունավետ է, քան միջնորդների հետ ձևաչափերը։ Նրա խոսքով, ողջ աշխարհը, այդ թվում՝ Հայաստանը, «ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս՝ թե՛ դե յուրե, թե՛ դե ֆակտո»։

«Սա նշանակում է, որ Ղարաբաղի հարցը վաղուց փակված է, հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Հայաստանը դեռ պնդում Մինսկի խմբի մասին. Երևանը ապագայի ծրագրե՞ր ունի։ Հակառակ դեպքում մենք չենք կարող տրամաբանական պատասխան գտնել այս հարցին»,-ասել է Բայրամովը TRT-ին տված հարցազրույցում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել