Երևանի պետական համալսարանն աշխատողներից պարտադիր կուտակայինի համար վճարների չի պահել: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկացավ ԵՊՀ հաշվապահությունից:
Հիշեցնենք, ոչ արդեն մի քանի օր է, ինչ Սահմանադրական դատարանը կասեցրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը։ Սա նշանակում է, որ պարտադիր կուտակային վճարները չկատարելու դեպքում տույժ չի կիրառվելու:
Հակառակ ՍԴ-ի որոշման` մամուլում տեղեկություններ են տարածվել, որ գործատուներն աշխատողներից պարտադիր կուտակայինի համար վճարներ են պահում:
Լուսանկարը` hy.wikipedia.org-ի