Վլադիվոստոկի դատարանը հրապարակել է «Պրիմորիեի պարտիզաններին» դատավճիռը` նրանց համարելով բանդա

Վլադիվոստոկի երկրամասի դատարանում ատենակալների կոլեգիան այսպես կոչված «Պրիմորիեի պարտիզաններ»-ի կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ գործով դատավճիռը հրապարակելիս այդ զինված խմբին ճանաչել է որպես բանդա (կազմակերպված հանցախումբ), հայտնում է Ինտերֆաքսի թղթակիցը դատարանի դահլիճից։

Ատենակալները կարծում են, որ զինված հանցախումբը ստեղծել է Ալեքսանդր Կովտունը։

Ատենակալները միասնական կարծիքով` մեղադրողը կարողացել է ապացուցել, որ 2009 թվականին Կիրովի շրջանում իսկապես բանդա էր ձևավորվել, որի նպատակն էր «քաղաքացիների վրա զինված հարձակումներ իրականացնելը, հրազենի ձեռքբերումը, դրամի և արժեքավոր իրերին տիրանալը»։ Կոլեգիան նաև նշել է, որ ամբաստանյալները կամավոր են փոխադարձ համաձայնության եկել, իսկ հրազենի հետ վարվել սովորել են տեղի ռազմահայրենասիրական ակումբում:

Ավելի վաղ ամբաստանյալները մեղավոր էին ճանաչվել չորս անձի, այդ թվում` երկու ոստիկանների, սպանության և կողոպուտի, իրավապահ մարմինների աշխատակիցների վրա կրակ բացելու, թալանի, ինչպես նաև կին տաքսու վարորդի նկատմամբ ստորացնող գործողությունների և մի շարք այլ հանցագործությունների համար։

Լրատվամիջոցներն այս զինված հանցախմբին «Պրիմորիեի պարտիզաններ» էին անվանել, այն պատճառով, որ վերջիններս մի քանի օր հաջողությամբ թաքնվում էին տեղի անտառներում:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել