Ֆուտբոլային սենսացիայի պատճառով խանութի տերը 7 մլն դոլար է կորցրել

Տեխասում կահույքի խանութի սեփականատերը խոստացել էր հաճախորդներին վերադարձնել կատարած գնումների գումարները, եթե ամերիկյան ֆուտբոլի սուպերգավաթի համար եզրափակիչ խաղում «Սիեթլ Սիհոքս» թիմը, որը մինչև այդ երբևէ չէր արժանացել այդ մրցանակին, հաղթի առաջնության առաջատար «Դենվեր Բրոնքս» ակումբին։

BBC-ի փոխանցմամբ` պայմանի համաձայն` վճարած գումարները պետք է վերադարձվեին այն հաճախորդներին, ովքեր առնվազն վեց հազար դոլարի գնումներ էին կատարել։ Այդպիսի հաճախորդների թիվը հազարին մոտ էր։

Կիրակնօրյա հանդիպման արդյունքը սենսացիոն էր, «Սիեթլ Սիհոքսը» 43։8 հաշվով ջախախել է հակառակորդին, իսկ գործարարը զրկվել` 7 մլն դոլարից։

Մաք Դոշակ մականունով խանութի տիրոջ խոսքերով, չնայած կրած լուրջ կորուստի, այս սենսացիան իր համար անգնահատելի գովազդ էր սոցիալական ցանցերում, չնայած որ իր հաշվապահը տառացիորեն «մազերն էր պոկում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել