Մաքսային գործի իրականացման նպատակներով ապրանքների փորձաքննության և հետազոտության համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կարող են ստեղծվել մաքսային լաբորատորիաներ:
Մաքսային գործի բնագավառում գիտահետազոտական գործունեության իրականացման, կադրերի պատրաստման և վերապատրաստման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կարող են ստեղծվել մասնագիտացված ուսումնական հաստատություններ: