Արմեն Աշոտյանը պարգևներ է հանձնել

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում կայացած գործակարգավարական խորհրդակցության ընթացքում նախարար Արմեն Աշոտյանը ԿԳՆ մի շարք աշխատակիցների հանձնել է պարգևներ: Դրանք տրվել են ՀՀ պաշտպանության և սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների կողմից՝ ՀՀ ԿԳՆ  հետ համագործակցության շրջանակում :
 
Այս մասին փոխանցում է ԿԳՆ պաշտոնական կայքէջը:
ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալով, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը ՝ «Վազգեն Սարգսյան » մեդալով:

ՀՀ ԿԳ նախարարի խորհրդական Նարեկ Արաքսման-Մանուկյանն արժանացել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարության «Ոսկե հուշամեդալի», իսկ ՀՀ ԿԳՆ արտաքին կապերի վարչության սփյուռքի բաժնի պետ Նունե Վարդանյանը՝ ՊՆ պատվոգրի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել