Սուրեն Դանիելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի պետ։
Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
Սուրեն Աղասու Դանիելյանի կենսագրությունը
Ծնվել է 1991թ. փետրվարի 27-ին, ՀՀ Լոռու մարզ, Լուսաղբյուր գյուղում:
Աշխատանքային գործունեություն
2022-2025թթ.` ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ,
2021-2022թթ.` ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչ, ապա՝ ավագ քննիչ,
IV-V.2021թ.` ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի քննիչ,
2020-2021թթ.` ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ավագ օպերլիազոր,
I-VII.2020թ.` ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ,
2018-2020թթ.` ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչ,
2017-2018թթ.` ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչ,
IV-VI.2017թ.` ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչ,
2016-2017թթ.` ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի հետաքննության խմբի տեսուչ,
2015-2016թթ.` ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր:
Կրթություն
2015թ. ավարտել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի իրավագիտության ֆակուլտետը:
Պարգևներ
Խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով, ճանաչել 2024 թվականի «ՀՀ քննչական կոմիտեի տարվա քննիչ»:
Այլ տվյալներ
2009-2011թթ.՝ ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: