Վթարային ջրանջատումներ՝ մարզերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. ապրիլի 11-ին 10:00-ից մինչև ապրիլի 12-ը 10:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Այգեշատ, Բաղրամյան, Նորակերտ, Այգեկ, Շահումյան գյուղերի ջրամատակարարումը:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. ապրիլի 11-ին 10:15-18:00-ն կդադարեցվի Տավուշի մարզի ք.Բերդ Մ.Խորենացու, Եղիշե, Զ.Անդրանիկ փողոցների ջրամատակարարումը:

Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. ապրիլի 11-ին 09:30-20:00-ն կդադարեցվի ք.Սևան Ավ.Իսահակյան, Սպանդարյան, Գեղամա, Չարենց փողոցների ջրամատակարարումը:

Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. ապրիլի 11-ին 09:30-16:00-ն կդադարեցվի ք.Կապան Դավիթ Բեկ փողոցի, Ռ.Մելիքյան 2-8/6 շենքի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել