«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն է ընտրվել Արկադի Չերչինյանը։ Նա ընտրվել է ապրիլի 8-ին տեղի ունեցած «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում։
Չերչինյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար՝ շեշտելով, որ պատրաստ է տարիների ձեռքբերված փորձն ու գիտելիքները ներդնել աշխատանքների պատշաճ կատարման համար։
Հիշեցնենք, որ այդ պաշտոնը զբաղեցնում էր Արմեն Զոհրաբյանն, որն իր դիմումի համաձայն ազատվել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնից։