Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի խափանման միջոցը փոխվել է։ Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մերի Մոսինյանի խափանման միջոց է ընտրել 5 մլն դրամ գրավը։ Այս մասին լուրը Iravaban.net-ի հետ զրույցում հաստատեց Հակակոռուպցիոն դատարանի մամուլի խոսնակ Արմինե Նովրուզյանը։
Նշենք, որ մինչ այդ Վահան Քերոբյանի խափանման միջոցը բացակայելու արգելքն էր։
Հիշեցնենք, որ Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել 441-րդ հոդվածի երկրորդ մասի 4-րդ կետով (պաշտոնական լիազորությունները չարաշահելը, անցնելը կամ օգտագործելը կամ աղդեցություն կիրառելը խմբի կազմում՝ շահադիտական նկատառումներով և նախնական համաձայնությամբ)։