«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայտնում է, որ այլ անձանց կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով ապրիլի 10-ին ժամը 14։00-ից դադարեցվել է Կոտայքի մարզի Գառնի, Գողթ, Գեղարդ, Գեղադիր, Հացավան, Ողջաբերդ բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։
Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։