Ինչի՞ հետևանք էին շրջանների մեծ մասում տեղած «ցեխային անձրևները»

Երեկ հանրապետության տարածքում գործող ցիկլոնը դուրս գալով Միջերկրական ծովից, տեղափոխվեց Իրաք, այնտեղից՝ դեպի Կովկաս:
Մթնոլորտի նման շրջանառության արդյունքում, հարավային հոսանքները Իրաքի անապատներից դեպի մեր երկիր տեղափոխեցին փոշու մեծ կոնցենտրացիա ունեցող օդ, ինչի արդյունքում շրջանների մեծ մասում տեղացին այսպես կոչված «ցեխային անձրևներ»:

Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։

«Տարվա այս ժամանակահատվածում, գրեթե ամեն տարի նման երևույթները կրկնվում են մեր երկրի տարածքում, ինչը պայմանավորված է հարավային ցիկլոնների ներթափանցմամբ»,-նշված է տեղեկատվության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել