27-ամյա տղամարդը փորձել է 2 հոգու սպանել

Համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մարտի 28-ին «Դիլիջան» բժշկական կենտրոն են տեղափոխվել Հաղարծինի բնակիչ երկու տղամարդ, որոնցից 40 տարեկանը` կրծքավանդակի, իսկ 38 տարեկանը` ոտքերի հրազենային վնասվածքներով: Բուժհաստատություն մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դեպքը տեղի է ունեցել Հաղարծինում գտնվող չգործող հացատան տարածքում: Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Տավուշի մարզային վարչության, համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժնի և Տավուշի մարզի քննչական վարչության ծառայողների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ հաղարծինցի տղամարդկանց սպանության փորձը կատարել է Դիլիջանցի 27-ամյա երիտասարդը: Ապրիլի 7-ին Դիլիջանի Մյասնիկյան փողոցում նա հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։ 27-ամյա դիլիջանցուն մեղադրանք է ներկայացվել։

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել