«Զինուժ»-ն անդրադարձել զինապարտ քաղաքացիների ծանուցման նոր ընթացակարգին։ Նշվում է, որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի կամ վարժական հավաքի կանչվող անձինք այսուհետ կհամարվեն պաշտոնապես ծանուցված, երբ քաղաքացուն ուղղված ծանուցագրի քաղվածքը տեղադրվի ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում՝ Azdarar.am-ում։
Նախկին կարգավորմամբ՝ քաղաքացին համարվում էր ծանուցված, եթե ծանուցագիրը ստանալու մասին առկա էր ստորագրությամբ հաստատված ստացական։
Մանրամասները՝ տեսանյութում։