ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրել է նոր նախագիծ, որով առաջարկվում է «Լոս Անջելես 2028» օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար հավաքականների մարզիկներին, մարզիչներին, անձնական մարզիչներին, բժիշկներին և մերսողներին սպորտային նպաստ տրամադրել։ Որոշումն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 1-ից։
Նշվում է, որ «Լոս Անջելես 2028» ամառային օլիմպիական խաղերին լավագույնս նախապատրաստվելու համար անհրաժեշտ է ըստ նախագծում բերված արդյունքների 2026-2028 թվականներին՝ 2026 թվականի հունվարից մինչև «Լոս Անջելես 2028» ամառային օլիմպիական խաղերի ավարտը՝ 2028 թվականի օգոստոս ամիսը, սպորտային նպաստ տրամադրել մարզիկներին, հավաքականների մարզիչներին, անձնական մարզիչներին, բժիշկներին և մերսողներին: Նախագծով սահմանվում է սպորտային նպաստի տրամադրման կարգը, այդ թվում սպորտային նպաստի տրամադրման ժամկետները:
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության ծրագրից, որով միջազգային մրցասպարեզներում նվաճումներ գրանցելու համար խրախուսվելու է մարզական բարձր արդյունքները և աջակցելու մարզական ֆեդերացիաների գործունեությանը, ինչպես նաև «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ից՝ մեջբերում. «ՏԵՍԼԱԿԱՆ – ՆՎԱՃԵՆՔ 25 ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ»:
Նախագիծն ամբողջությամբ՝ այստեղ։