«Գյումրիում տառացիորեն կատարվեց այն, ինչի մասին մենք զգուշացնում էինք»․ Վահագն Ալեքսանյան

«Մարտուն Գրիգորյանը հայտարարեց, որ կմիանա Վարդան Ղուկասյանին։  Գյումրիում ՏԱՌԱՑԻՈՐԵՆ կատարվեց այն, ինչի մասին մենք զգուշացնում էինք. Ռուբեն Մխիթարյանը, Կարեն Սիմոնյայնը և իհարկե Մարտուն Գրիգորյանը մարդկանց խաբելով ձայներ հավաքեցին և դրանք տվին Վարդան Ղուկասյանին»,-նման հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

«Ու սա այն դեպքում, երբ Մարտուն Գրիգորյանը առանց ամաչելու կանգնում ու այս սցենարը նկարագրողներիս ստախոսության մեջ էր մեղադրում, իրեն էլ ներկայացնում որպես քաղաքը «Վարդան Ղուկասյան-ՔՊ տանդեմից» պաշտպանող մի սամուրայ։

Ինչևէ, արձանագրենք.

1. Չկա Սերժ-Քոչարյան հակամարտություն. կա մեկ ընդհանուր Սերժաքոչարյան։

2. Լավագույնը, ինչ կարող է Հայաստանին առաջարկել Սերժաքոչարյանը դա Վարդան Ղուկասյանն է։

3. ՔՊ-ն ինչպես միշտ ազնիվ էր ու անկեղծ իր ընտրողի հետ՝ ի տարբերություն Սերժաքոչարյանի ներկայացուցիչների (հատկապես Վարդան Ղուկասյան ընտրող Մարտուն Գրիգորյանի)։ Մենք ու նաև անձամբ ես տառացի ներկայացրել էի այս սցենարը»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել