Կեղծ լուրերը, ատելության խոսքը, հարգանքի բացակայությունը միմյանց նկատմամբ ժամանակակից աշխարհի բաղկացուցիչ մասն է դարձել, որովհետև դա ոչ միայն Հայաստանի ֆենոմեն է, այլև նկատելի է ամենատարբեր երկրներում։
Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասաց Իրավաբանների հայկական ասոցիացիայի փոխնախագահ, փաստաբան Մարատ Ատովմյանը։
«Ցավոք սրտի, այն Հայաստանում խորը արմատներ ունի, և մենք անգամ տեսնում ենք, որ պաշտոնատար անձանց մակարդակով հրապարակայնորեն հնչեցվում է ատելության խոսք, բռնություն է քարոզվում։ Այդ ամենը բերում է նաև հասարակության պառակտման տարբեր առումներով և անհանդուրժողականության»,-հավելեց փաստաբանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Իրավաբանների հայկական ասոցիացիան մշտադիտարկում է իրականացնում՝ ուղղված դատական և իրավական բարեփոխումների, հակակոռուպցիոն քաղաքականության, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության ու դրանցից բխող գործողությունների ծրագրերի իրականացման ընթացքին։
Մշտադիտարկման շրջանակներում Iravaban.net առցանց մասնագիտական մեդիան ոլորտի մասնագետների օգնությամբ վերլուծում և լուսաբանում է ինչպես ամբողջությամբ կատարված, այնպես էլ մասնակիորեն իրականացված կամ ընդհանրապես չկատարված գործողությունները՝ անդրադառնալով նաև դրանցում արձանագրված բացթողումներին, խոչընդոտներին ու պատճառներին։