Գևորգ Խաչատրյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից։
Iravaban.net-ը ներկայացնում է Գևորգ Սերյոժայի Խաչատրյանի կենսագրությունը։
Ծնվել է 1982 թվականի հունվարի 16-ին, Կիրովական քաղաքում:
Աշխատանքային գործունեություն
- 2023-2025թթ.՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Լոռու գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի գլխավոր հաշվապահ,
- 2021-2023թթ.՝ «Նորման կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Վանաձորի մասնաճյուղի կառավարիչ,
- 2013թ-ից մինչ օրս` «Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի դասախոս,
- 2009-2010թթ.՝ «Նոր Հորիզոն» ԼՈՒՎԿ ՍՊԸ-ի Վանաձորի մասնաճյուղում վարկային գործակալ,
- 2010-2021թթ.՝ «Նոր Հորիզոն» ԼՈՒՎԿ ՍՊԸ-ի Վանաձորի մասնաճյուղի կառավարիչ,
Կրթություն
- 2004 թվականին ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը։
Այլ տվյալներ՝ ամուսնացած է, ունի երկու երեխա: