Փոխվարչապետն ընդունել է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչներն, քննարկվել է մեկ հարց

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչներն այսօր՝ ապրիլի 3-ին, հանդիպել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ։

Արցախահայերը պահանջում են անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունք, ինչպես նաև նշում են, որ սոցիալական երաշխիքները շարունակվեն, քանի որ 40+10-ին այլընտրանք չկա։

Փոխվարչապետի հետ քննարկվել են սոցիալական հարցեր, մյուս հարցերի վերաբերյալ քննարկում չի եղել։ Այս մասին լրագրողներին հայնեց Խորհրդի ներկայացոևցիչներից մեկը։

«Ասացին, որ մեր կողմից ձևավորվեն մասնագիտական խմբեր և պատրաստակամ են քննարկումների։ Այս պահի դրությամբ կոնկրետ սոցիալական ծրագրերի մասով հստակ դիրքորոշում ունեն, որ փոփոխություն չի լինելու, բայց բնակարանային ապահովման ծրագրի մասով ասում են՝ փորձագիտական խմբեր ձևավորեք և սկսեք աշխատել»,-ասաց Խորհրդի ներկայացուցիչը։

Նրանք հայտարարեցին, որ բողոքի ակցիաները կշարունակվեն և ընդգծեցին, որ պատասխաններն իրենց չեն բավարարում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել