Վարչական դատավարության մասնակցի կողմից ծանուցագիրն ստանալուց հրաժարվելը հավասարեցվում է այն հանձնված լինելուն և խոչընդոտ չէ գործը քննելու համար։ Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու մասին նշում է արվում ծանուցագրի վրա, որը վերադարձվում է դատարանին։
Վկայի, փորձագետի կամ թարգմանչի կողմից ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու դեպքում դատարանը որոշում է կայացնում անձին դատարան բերման ենթարկելու մասին։