Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի որդուն՝ Կարեն Գրիգորյանին, ազատ արձակեցին դատարանից։
Բակում նրան էին սպասում Արթուր Վանեցյանը, Տարոն Մարգարյան, Հայկ Մամիջանյանը և այլք։
Փաստաբան Արսեն Բաբայանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ տեղի է ունեցել խայտառակ նիստ: «Քննիչը հայտարարեց, որ հրաժարվում է պատասխանել մեր հարցերին, և այդ հրաժարումը պայմանավորված է նրանով, որ որևէ փաստական հանգամանք չկարողացավ ներակայացնի, որով հիմնավոր կասկածի շեմը հաղթահարված կլիներ, որ պարոն Գրիգորյանը կատարել է հանցագործություն:
Դատարանը չկարողացավ կամ չուզեց քննիչին պարտավորեցնի, որ մեր հարցերին պատասխանի, դրանով էլ փաստվեց, որ սա քաղաքական հետապնդում է: Դատարանին ներկայացրել եմ, որ Սարիկ Մինասյանը 26-ին՝ քաղաքացու բնակարան այցի ժանմանակ, ասել է՝ հենց փայտդ վերջանա, էլի կուղարկեմ»,- ասաց Բաբայանը:
Հիշեցնենք, որ երեկ ընտրակաշառք տալու մեղադրանքով ձերբակալվել էին Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը հորը և կրտսեր որդուն:
Մանրամասները՝ տեսանյութում։