Հայաստանը 130-րդ երկիրն է, որտեղ հասանելի են ընկերության բարձր արագությամբ արբանյակային ինտերնետ կապի ծառայությունները։
Այս կարևոր քայլը հնարավոր է դարձել ՀՀ կառավարության՝ ի դեմս ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, ընկերության, գործընկեր պետական կառույցների համատեղ աշխատանքի շնորհիվ, արբանյակային կապի գլոբալ համակարգերով շահագործվող էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում ապահովելու համար իրականացված տեխնիկական և իրավական հարցերի կարգավորման արդյունքում։
Այսուհետ Հայաստանի ցանկացած կետում՝ քաղաքներից մինչև ամենահեռավոր գյուղեր, դժվարամատչելի շրջաններ ու վայրեր օրվա ցանկացած պահի հնարավոր է ունենալ հուսալի և բարձր արագությամբ ինտերնետի հասանելիություն։
Հայաստանն արդեն ունի թվային ենթակառուցվածքների նոր մակարդակ՝ անվտանգ, որակյալ կապի ապահովմամբ հասանելիություն համաշխարհային առաջատար ծառայություններին, անկախ գտնվելու վայրից՝ կապի նոր հնարավորություններ բոլորի համար։
Հայաստանում -ի ծառայությունների մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել -ի պաշտոնական կայքէջ՝ https://www.starlink.com/order?processorToken=9d67419b-2bff-4c8e-b8ff-b24a4cee2e07&step=0։