«Մեր քաղաքը» դաշինքի շտաբի անդամ Սուրեն Գասպարյանի նկատմամբ վարչական հսկողություն կիրառելու միջնորդությունը մերժվել է․ փաստաբան

Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Մարտուն Գրիգորյանի ղեկավարած «Մեր քաղաքը» դաշինքի շտաբի անդամ Սուրեն Գասպարյանի նկատմամբ վարչական հսկողություն կիրառելու քննչական մարմնի միջնորդությունը: Այս մասին հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Դատարանում դաշինքի անդամին պաշտպանում էր «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ Սերգեյ Հարությունյանը։ Սուրենն ազատ արձակվեց դատարանի դահլիճից: Սա առաջին հաղթանակն է»,-գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել