«Մայր Հայաատան» դաշինքի 12 համակիր է բերման ենթարկվել․ Կարեն Սիմոնյան

«Մայր Հայաատան» դաշինքի 12 համակիր է բերման ենթարկվել: Այս մասին ասել է դաշինքի Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը:

«Էմմա Գրիգորյանն ազատ է արձակվել: Երկու երեխաների առջև սթրեսի ենթարկելով ձերբակալեցին, տարան հասցրեցին Երևան Քննչական կոմիտե, բայց ոչինչ չկարողացան գտնել»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց նա։

Նշենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել են քրեական վարույթներ ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանությունից և ԱԱԾ-ից ստացված հաղորդումների հիման վրա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել