Որտե՞ղ է գործածվում ՀՀ զինանշանի գունավոր պատկերը

Հայաստանի Հանրապետության զինանշանի գունավոր պատկերը գործածվում է`

Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումների, Հայաստանի Հանրապետության դատարանների որոշումների, վճիռների և դատավճիռների, Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրերի վրա, Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի, հանրապետական գործադիր մարմինների, Հայաստանի Հանրապետության դատարանների, Հայաստանի Հանրապետության դատախազության մարմինների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի, պետական կառավարման այլ մարմինների, մարդու իրավունքների պաշտպանի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների (այդ թվում՝ Երևանի քաղաքապետարանի), Հայաստանի Հանրապետության օրենքով ստեղծված մշտապես գործող մարմինների (ծառայությունների, խորհուրդների, հանձնաժողովների) ձևաթղթերի վրա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել