ՃՈ հորդորում է վարորդներին ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն

Հունվարի 30–ին, ժամը 18.30–ի դրությամբ, Թալինի, Աշոցքի, Արթիկի, Ապարանի, Արագածի, Թումանյանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Եղեգնաձորի, Վարդենիսի և Մարտունու տարածաշրջաններում ձյուն է տեղում: Արագածում, Ջաջուռի և Սելիմի լեռնանցքներում ձնաբուք է:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվության բաժնից:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով հանրապետության ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման աշխատանքներ, ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից վարորդներին ցուցաբերվում է օգնություն: Վարորդներին կրկին հորդորում ենք ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և զգուշություն, և նշված ճանապարհահատվածներից օգտվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել