Բաքվի և Երևանի միջև «անշրջելի և կայուն խաղաղության» հասնելու համար անհրաժեշտ է փոխել Հայաստանի սահմանադրությունը՝ դրանից բացառելով «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները»։
Այս մասին Agência Brasil-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
Նա նաև ընդգծել է, որ իր այցը Բրազիլիա կարևոր դեր է խաղում տեղի իշխանություններին Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի առաջընթացի մասին տեղեկացնելու գործում։