«Մենք կտրուկ նվազեցրել ենք երկու մեքենաների բախումով վթարների թիվը». Արսեն Արշակյան

Երևան քաղաքում մահվան ելքով և մարմնական զգալի վնասվածքներով վթարների 80-90%-ը կազմում են ինքնավթարները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևան քաղաքի Ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը:

«Մենք կտրուկ նվազեցրել ենք երկու մեքենաների բախումով վթարների թիվը»,- ասաց Արսեն Արշակյանը:

Նա նշեց, որ 2013 թվականի ընթացքում Երևան քաղաքում տեղ է ունեցել 1182 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 61 մարդ և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 1495 քաղաքացիներ: Նախորդ տարվա համեմատ դեպքերը Երևան քաղաքում աճել են 151-ով: Մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարները նվազել են 2-ով, իսկ վիրավորների քանակն աճել է 189-ով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել