Ադրբեջանի ԱԳՆ-ն անհիմն է անվանել բրազիլական Folha թերթին տված հարցազրույցում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խոսքերը՝ COP-ի նախորդ համաժողովներում Գլոբալ հարավի և զարգացող երկրների կարիքների նկատմամբ ենթադրյալ ուշադրության պակասի մասին։
«Ակնհայտ է, որ ՀՀ ԱԳՆ ղեկավարը բոլորովին տեղյակ չէ COP-ի շրջանակներում կլիմայի շուրջ բանակցությունների էությանը»,-ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ հարցազրույցի ընթացքում Արարատ Միրզոյանը ասել էր, որ COP30-ը հավանաբար պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի զարգացող երկրների և ընդհանրապես Գլոբալ Հարավի կարիքներին․ «Կարծում եմ, որ, ըստ տարբեր գնահատականների, այս ասպեկտը որոշակիորեն բացակայել է նախորդ COP-ներում»։