Ինչպե՞ս են ձերբակալված և կալանավորված անձինք պահվում դատարանում մինչև դատաքննության սկսվելը

Դատարան ժամանելով` պահակախմբի ավագը դատարանի աշխատակազմի ղեկավարին հայտնում է ձերբակալված և (կամ) կալանավորված անձանց բերելու մասին, որից հետո ձերբակալված և (կամ) կալանավորված անձինք ուղեկցվում են մինչև ձերբակալված և (կամ) կալանավորված անձանց պահելու համար նախատեսված խցեր, որտեղ և կազմակերպվում է ձերբակալված և (կամ) կալանավորված անձանց հանձնումը դատական կարգադրիչներին: Դատական նիստի ընթացքում, ձերբակալված և (կամ) կալանավորված անձանց պահպանությունն իրականացնելու գործում ուղեկցող պահակախումբն աջակցություն է ցուցաբերում դատական կարգադրիչներին` համագործակցելով նրանց հետ:

Դատական նիստի հետաձգման կամ ավարտի դեպքում` ձերբակալված և (կամ) կալանավորված անձինք հանձնվում են ուղեկցող պահակախմբին: Ուղեկցող պահակախմբի ավագի և դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետի միջև կազմվում է ձերբակալված և (կամ) կալանավորված անձանց ընդունման և հանձնման մասին ակտ, որում նշվում են ընդունման օրը, ժամը, վայրը, ձերբակալված և (կամ) կալանավորված անձանց անունը, ազգանունը, հայրանունը, ընդունող հանձնող անձանց անունը, ազգանունը, պաշտոնը, կոչումը, ստորագրությունը:

Արդարացման դատավճռի հրապարակման կամ ձերբակալված անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չընտրելու կամ կալանավորված անձանց կալանքի տակ պահելու ժամկետը չերկարաձգելու կամ խափանման միջոց կալանքը դատաքննության ընթացքում փոփոխվելու դեպքում դատարանի դահլիճից ամբաստանյալի, ձերբակալված կամ կալանավորված անձանց ազատ արձակելու դեպքում դատարանի աշխատակազմի ղեկավարի կողմից ուղեկցման մասին հայտում կատարվում է նշում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել