Ոչ սթափ վիճակում մեքենա վարող քաղաքացիների նկատմամբ ՃՈ-ն այս տարի շատ խիստ է լինելու: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը:
Նրա խոսքով` այս տարվա համար արդեն սահմանված է ուժեղացված ծառայության օրեր, սակայն դա չի նշանակում, որ մյուս օրերն ուշադրություն չեն դարձնելու ոչ սթափ վիճակում մեքենա վարողներին:
Նշենք, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համաձայն` ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար նախատեսված է տուգանք 100.000-150.000 դրամի չափով: