Ի՞նչ կարգով է դատապարտված զինծառայողը հանվում հաշվառումից

Դատապարտված զինծառայողը հաշվառումից հանվում է հետևյալ հիմքերով`
1) պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում փորձաշրջանի ժամկետը լրանալիս.
2) պատիժը պայմանականորեն չկիրառելը կամ պատիժը կրելու հետաձգումը դատարանի որոշմամբ վերացնելիս.
3) համաներման կամ ներման դեպքում.
4) օրենքով նախատեսված հիմքերով դատապարտյալին պատժից ազատելիս.
5) ծառայության վայրը փոխվելու կամ զինվորական ծառայությունից արձակվելիս:

Զինծառայողները հաշվառումից կարող են հանվել օրենքով նախատեսված այլ հիմքերով:

Զինվորական ծառայությունից արձակվելիս պատժի ժամկետը չլրանալու դեպքում զինծառայողների անձնական գործերը և հաշվառման քարտերն ուղարկվում են նրանց բնակության վայրերի այլընտրանքային պատիժների իրականացման բաժանմունքներ: Զինծառայողի բնակության վայրի բաժանմունքի ծառայողն անձնական գործն ու հաշվառման քարտն ստանալու մասին 7-օրյա ժամկետում տեղեկացնում է հրամանատարին:Զինծառայողի մահվան դեպքում նա հաշվառումից հանվում է սույն կարգով սահմանված կարգով:

Պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու և դատավճռով նշանակված պատիժը կատարելու, ինչպես նաև նոր հանցագործություն կատարելու համար դատապարտվելու դեպքում զինծառայողներին հաշվառումից հանելը կատարվում է զորամասում դատարանի դատավճիռը կամ որոշումն ստացվելու օրը: Զինծառայողին հաշվառումից հանելու հիմքերի և ժամանակի մասին անձնական գործում և հաշվառման քարտերում կատարվում են համապատասխան գրառումներ:

Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված զինծառայողների վարքի նկատմամբ իրականացվում է վերահսկողություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել