Տրանսպորտային միջոցների հայտարարագրումը

Ապրանքները և տրանսպորտային միջոցները, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի, ենթակա են հայտարարագրման տարածաշրջանային կամ մասնագիտացված մաքսատներում կամ մաքսային կետերում վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով, եթե`

ա) դրանք տեղափոխվում են Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով.
բ) փոփոխվում է դրանց նկատմամբ կիրառվող մաքսային ռեժիմը.
գ) դրանք ենթակա են հայտարարագրման` Մաքսային օրենսգրքի 135-րդ հոդվածի համաձայն.
ե) դրանք հանդիսանում են «Ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» և «Ժամանակավոր արտահանում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմներով տեղափոխված ապրանքների վերամշակումից առաջացած թափոններ կամ մնացորդներ:

Հայտարարագրումն իրականացվում է վերադաս մաքսային մարմնի սահմանած ձևով` գրավոր, բանավոր կամ էլեկտրոնային եղանակով` նշելով ճշգրիտ տեղեկություններ` ապրանքների և տրանսպորտային միջոցների, դրանց տեղափոխման նպատակի մասին, ինչպես նաև մաքսային հսկողության և ձևակերպման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ:

Ապրանքները, անկախ իրենց քանակից և բնույթից, կարող են հայտարարագրվել մաս-մաս, օրենքով սահմանված ժամկետում, այդ թվում` նաև տարբեր մաքսային ռեժիմներով, եթե օրենքով և այլ իրավական ակտերով այլ բան նախատեսված չէ:

Էլեկտրոնային եղանակով ներկայացված մաքսային հայտարարագիրը մաքսային մարմինների կողմից ընդունվելուց հետո համարվում է մաքսային հսկողության համար անհրաժեշտ իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթուղթ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել