ՀՀ ոստիկանությունում շրջանառվող տեղեկությունների համաձայն`իշխանությունները պատրաստվում են առաջիկայում բարձրացնել ոստիկանության համակարգի աշխատակիցների աշխատավարձերը, ինչը սակայն, պետական բյուջեով նախատեսված չէ: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Ըստ նույն աղբյուրի տեղեկությունների` աշխատավարձը հիմա կարող է բարձրանալ 10 տոկոսով, իսկ հուլիսին կրկին կվերանայվի և ավելի կբարձրանա:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: