Ո՞վ իրավունք ունի բժշկական բնույթի հարկադրական միջոցը վերացնել

Եթե անձի առողջական վիճակի բարելավումից կամ լրիվ առողջանալուց հետո վերանում է բժշկական բնույթի հարկադրական միջոցի հետագա կիրառման անհրաժեշտությունը, դատարանը, բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա, առողջապահության մարմնի միջնորդությամբ քննում է բժշկական բնույթի հարկադրական միջոցը վերացնելու կամ փոխելու հարցը:Բժշկական բնույթի հարկադրական միջոցը վերացնելու կամ փոխելու մասին միջնորդություն կարող են հարուցել մերձավոր ազգականները, օրինական ներկայացուցիչները և այլ շահագրգիռ անձինք:

Բոլոր հարցերը լուծում է բժշկական բնույթի հարկադրական միջոցի կիրառման վայրի դատարանը` դատախազի և այն անձի պարտադիր մասնակցությամբ, որի միջնորդությամբ որոշվում է բժշկական բնույթի հարկադրական միջոցը վերացնելու կամ փոխելու հարցը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել